Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Հայաստանում 8 հազար հաշմանդամ երեխա կա. UNICEF

Հայաստանում 8 հազար հաշմանդամ երեխա կա. UNICEF

Հայաստանում այսօրվա դրությամբ 8 հազար հաշմանդամ երեխա կա, ինչը կազմում է երկրում բնակվող երեխաների ընդհանուր թվի մեկ տոկոսը, երեքշաբթի հայտարարեց ՄԱԿ–ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայկական գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը։

 

«Հաշվի առնելով այն, որ մանկական հաշմանդամության ակնկալվող միջազգային ցուցանիշը կազմում է շուրջ 2.5 տոկոս, հավանական է, որ Հայաստանում կարող է լինել մոտ 12 հազար հաշմանդամ երեխա, որոնց կարգավիճակը տարբեր պատճառներով հաստատված չէ»,– ասաց նա` ներկայացնելով «Կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների ծառայությունների հասանելիությունը Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար» UNICEF–ի ուսումնասիրությունը։

 

Այդ պատճառների թվում Պողոսյանը մատնանշեց հատկապես այն, որ ընտանիքը չի ցանկանում, որ երեխան հաշմանդամության կարգավիճակ ստանա։ 

Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունն անցկացվել է 5707 երեխաների շրջանում, որոնցից 5322–ն ընտանեկան խնամքի ներքո են, իսկ 385–ը մանկատների սաներ են։

 

Այսպես, հետազոտությունը բացահայտել է, որ թեպետ ծնողական խնամքի ներքո գտնվող հաշմանդամ երեխաների 70 տոկոսը հանրակրթական դպրոցներ է հաճախում, սակայն դպրոց հաճախող մտավոր հաշմանդամություն և լսողության խնդիրներ ունեցող երեխաների տոկոսը զգալիորեն ցածր է`48 և 56 տոկոս, համապատասխանաբար։

 

«Մտավոր հաշմանդամություն, ինչպես նաև հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաներից յուրաքանչյուր չորրորդը դպրոց չի հաճախում։ Ավելին՝ հատուկ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասը գործնականում հանրակրթական գործընթացից դուրս է մնում` նրանց գրեթե 72 տոկոսը որևէ դպրոց չի գնում»,– ընդգծեց Պողոսյանը։

 

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի կառավարությունը, ստորագրելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ–ի կոնվենցիան, իր վրա մարդու լիարժեք և հավասար իրավունքների և հաշմանդամների հիմնական ազատությունների ապահովման պարտավորություններ է վերցրել։

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ է աջակցել վաղ մանկությունից այնպես, որ նրանք իրենց ներուժն իրագործելու հնարավորություն ունենան և դառնան հասարակության լիարժեք անդամներ։ Մենք կիսում ենք UNICEF–ի` ներառական հասարակության ձևավորման մոտեցումը, և պատրաստ ենք համագործակցել միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության կառույցների հետ այդ մոտեցումը կյանքի կոչելու համար»,– ընդգծեց նախարարը։ 

Ասատրյանը նշեց նաև, որ UNICEF–ի հետազոտությունը կնպաստի Հայաստանի սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը, իսկ հրապարակած ցուցանիշները և բացահայտված խնդիրները կօգտագործվեն սոցիալական նոր ռազմավարությունների և քաղաքականության մշակման գործում։

Սկզբնաղբյուր. http://ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ
ՀՀ ԱՆ. 27.7% ավելցուկային քաշ` 7-8 տարեկանների մոտ

Գնահատվել և ուսումնասիրվել են Հայաստանում երեխաների քաշի և ճարպակալման միտումները: Այսօր տեղի է ունեցել ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության նախաձեռնության...

Հրատապ թեմա Հայաստանում Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am
Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am

Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...

Լրահոս երեխաների մասին
ՀՀ ԱՆ. Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները
ՀՀ ԱՆ. Ծնողները կարող են նվազեցնել և կանխարգելել մանկական վնասվածքները

Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...

Լրահոս երեխաների մասին
Որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան. առաջարկում ենք հաշվելու հեշտ բանաձև. ankakh.com
Որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան. առաջարկում ենք հաշվելու հեշտ բանաձև. ankakh.com

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ հասակ կունենա Ձեր երեխան, կա շատ հեշտ մաթեմատիկական հավասարում, որը կարող է օգնել կանխորոշելու, թե որքան բարձրահասակ կլինի Ձեր երեխան (իհարկե՛, այն անսխալ չէ)...

Լրահոս երեխաների մասին
Ինչու են ժպտում նորածինները. 1in.am
Ինչու են ժպտում նորածինները. 1in.am

Գիտնականների կարծիքով՝ փոքրիկներն օգտագործում են իրենց հմայիչ ժպիտը ծնողներին շահագործելու համար: Նման եզրակացության են հանգել նրանք գիտական մի քանի փորձից հետո...

Լրահոս երեխաների մասին
Վիրաբույժները վիրահատությունից առաջ iPad-ն օգտագործել են որպես հանգստացնող միջոց. 1in.am
Վիրաբույժները վիրահատությունից առաջ iPad-ն օգտագործել են որպես հանգստացնող միջոց. 1in.am

iPad-ը և դրանով խաղալը, պարզվում է, ոչ պակաս արդյունավետ են երեխաների ուշադրությունը շեղելու և նրանց վիրաբուժական վիրահատությունների ժամանակ անզգայացումից առաջ հանգստացնելու համար, քան...

Լրահոս երեխաների մասին
Մուլտֆիլմերն ատամնաբույժներին կօգնեն երեխաների բուժման գործընթացում. գիտնականներ. tert.am
Մուլտֆիլմերն ատամնաբույժներին կօգնեն երեխաների բուժման գործընթացում. գիտնականներ. tert.am

Acta Odontologia Scandinavica ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ ատամների բուժման ընթացքում հատուկ ակնոցով մուլտֆիլմերի դիտումը երեխաներին օգնում է հաղթահարել անհանգստությունն ու ցավը...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա Լրահոս երեխաների մասին
Գիտնականները նկատել են նորածինների ուղեղի աճի սրընթաց տեմպեր. 1in.am
Գիտնականները նկատել են նորածինների ուղեղի աճի սրընթաց տեմպեր. 1in.am

Նորածինների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ կյանքի առաջին 3 ամսում այն աճում է մեծ հասակի ուղեղի չափի կեսից ավելի, հայտնում է percare.ru-ն: Գիտնականները նաև պարզել են, որ տղաների ուղեղն աճում է ավելի արագ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին
Սմարթֆոնով կառավարվող մանկասայլակ է ստեղծվել. tert.am
Սմարթֆոնով կառավարվող մանկասայլակ է ստեղծվել. tert.am

Tech Insider-ն ինքնակառավարվող մանկասայլակ է ներկայացրել, որը հետևում է տիրոջ շարժումներին: Նորագույն մանկասայլակն ինքն է իրեն հրում առաջ կամ ետ` ըստ տիրոջ քայլերի: Սարքավորման սենսորները...

Աղքատ երեխաները երեք անգամ ավելի են տառապում ճարպակալմամբ. 1in.am
Աղքատ երեխաները երեք անգամ ավելի են տառապում ճարպակալմամբ. 1in.am

Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտնականները հայտարարել են, որ մոտավորապես 11 տարեկան աղքատ երեխաները գրեթե 3 անգամ ավելի շատ են տառապում ճարպակալմամբ, քան նրանց հարուստ հասակակիցները...

Լրահոս երեխաների մասին
Ինչու են երեխաները քաղցկեղով հիվանդանում. գիտնականներ. 1in.am
Ինչու են երեխաները քաղցկեղով հիվանդանում. գիտնականներ. 1in.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են երեխաները հիվանդանում քաղցկեղով: Գիտնականների աշխատանքը հրապարակված է The New England Journal of Medicine ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լրահոս երեխաների մասին
Չինական հեռահաղորդակցության հսկան երեխաների համար «խելացի» ժամացույց է ներկայացրել. 1in.am
Չինական հեռահաղորդակցության հսկան երեխաների համար «խելացի» ժամացույց է ներկայացրել. 1in.am

Չինական Tencent հեռահաղորդակցական ընկերությունը ներկայացրել է երեխաների համար ամենաֆունկցիոնալ «խելացի» ժամացույցներից մեկը: Այդ մասին հայտնում է Engadget-ը...

Լրահոս երեխաների մասին
Ուղեղի սքանավորումը երեխաների մաթեմատիկական ունակությունները թեստից ավելի լավ է կանխորոշում. 1in.am
Ուղեղի սքանավորումը երեխաների մաթեմատիկական ունակությունները թեստից ավելի լավ է կանխորոշում. 1in.am

Սթենֆորդի համալսարանի մասնագետները պարզել են, որ 8-ամյա դպրոցականների ուղեղի սքանավորումը թույլ է տալիս կանխատեսել` ինչպիսին կլինեն նրանց հաջողությունները մաթեմատիկական գիտությունների ուսումնասիրության հարցում...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
90-ականների սերունդը կլինի ավելի գեր, քան նրանց ծնողները. 1in.am
90-ականների սերունդը կլինի ավելի գեր, քան նրանց ծնողները. 1in.am

Healthyliving.com.ua-ի փոխանցմամբ՝ 90-ականներին ծնված երիտասարդները կլինեն ավելին գեր, քան նրանց ծնողները, տատիկներն ու պապիկները: Այդ խնդիրը նրանց դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում Լրահոս երեխաների մասին
Գիտնականները պարզել են, թե ինչու են դեռահասներն այդպես անհամբեր. 1in.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են դեռահասներն այդպես անհամբեր. 1in.am

Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասկացել են 8-25 տարեկան մարդիկ: Մասնագետները ստուգել են դեռահասների անհամբերության...

Լրահոս երեխաների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ